Լեռնային գոտիներում և լեռնանցքներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն

Դեկտեմբերի 25-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն: Լեռնային գոտիներում և լեռնանցքներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ին բոլոր մարզերում գիշերը կբարձրանա 13-15, ցերեկը՝ 6-8 աստիճանով:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 25-27-ին սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին` հատկապես գիշերները, կբարձրանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով:

Երևանում՝

Դեկտեմբերի 25-27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս