Փաստացի ամուսնական կապերի մեջ է մտել 16 տարին չլրացած բնակչուհու հետ. մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի հեռավոր գյուղերում քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդը փաստացի ամուսնանում է անչափահաս աղջկա հետ: Նման դեպքերի մի մասի կապակցությամբ քրեական գործ է հարուցվում, ուղարկվում դատարան: Դատավորները սովորաբար վճռում են պայմանական ազատազրկման դատապարտել անչափահասի հետ ամուսնացածին:

Ահավասիկ նման եւս մի դեպք: Տավուշի մարզի բնակիչ Արման Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով 20 տարեկան, 2015թ. սեպտեմբերի 23-ին փաստացի ամուսնական կապերի մեջ է մտել 16 տարին չլրացած, Նավուր գյուղի բնակչուհու հետ: Այդ պահին աղջիկը 14 տարեկան էր: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ 2016թ. հունվարի 23-ին, լրացել է Ա. Մարդանյանի 21 տարին, որից հետո էլ նա շարունակել է պարբերաբար սեռական հարաբերություն ունենալ անչափահաս աղջկա հետ:

Նախկինում չդատված Ա. Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Քսանմեկ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, որը կատարվել է նույն անձի նկատմամբ պարբերաբար): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում: Այդ քրգործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դեկտեմբերի 28-ին:




Լրահոս