«Մանուկ տարիքում տոնածառի խաղալիքները ջարդում, թագեր էինք պատրաստում». հայտնիների հիշողությունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորս էլ ունենք Նոր տարվա հետ կապված մեր ինքնատիպ հուշերը, ու թերեւս ամենքս էլ Ամանորի գիշերը երբեւէ պահել ենք նվիրական երազանքներ: «Ժողովուրդ»-ը, տոներին ընդառաջ, զրուցել է հայ հայտնիներից մի քանիսի` երգչուհիներ Ալլա Լեւոնյանի, Նառայի եւ դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ:

-Ո՞րն է Ամանորի հետ կապված Ձեր լավագույն հուշը:

Ալլա-Նորից պետք է տեղափոխվեմ մանկություն: Հիշում եմ բոլոր այն միջոցառումները, հանդեսները, որոնք ներկայացնում էինք Երեւանում: Իմ տոնածառն եմ հիշում` լույսերով: Պառկում էի դրա տակ, փոքրիկ բարձ ունեի, որին դնում էի գլուխս: Դա իմ աշխարհն էր: Այդ լուսերը, կարծեմ, պահել եմ իմ հայրական տանը: Հիշում եմ նաեւ այն սպիտակ Ձմեռ պապիկին, որից բոլորն իրենց տներում ունեին:

Ռաֆայել-Իմ կյանքի 35 տարիների ընթացքում Ամանորը հիանալի է անցել, որովհետեւ ես երբեք չեմ դադարել ուրախանալ այդ տոնով:

Նառա-Հիշում եմ, որ մանուկ տարիքում տոնածառի խաղալիքները ջարդում, թագեր էինք պատրաստում: Փոքր ժամանակ ամեն բան շատ պայծառ ու վառ էր երեւում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս