
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, կապիկի տարում ծնված Արթուր Բաղդասարյանի համար անցնող տարին արժեւորվեց «ծառից ծառ թռչելով»: Նա համակիրներ փնտրեց ամենուր, ժպտաց տարբեր դիրքերով, գտավ իր նման շատերին, բայց կապիկի տարվան բնորոշ գործընթացները արդեն աքաղաղի տարում կվերափոխվեն:
Եկել է լրջանալու ու խորհելու պահը: Աջակիցների փնտրտուքը, իհարկե, կշարունակվի: Աստղերը խորհուրդ են տալիս հին ավանդական քարոզչական հնարքներն ու մուրաբայի տուփերը գործի չդնել, քանի որ գարնանը կարող են դրանք խոր հիասթափություն պատճառել Ձեզ:
Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում
Պետական եւ քաղաքական այրերի ապագան գուշակեց Թագուհի Թովմասյանը