
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ներկայացրել է ավարտվող տարվա լավագույնների հնգյակը:
Տարվա լավագույն մարմնամարզիկ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Օլիմպիական խաղերում 7-րդ տեղը զբաղեցրած Հարություն Մերդինյանը:
2-րդը Արթուր Դավթյանն է, 3-րդը՝ Վահագն Դավթյանը: 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը:
Տարվա լավագույն մարմնամարզուհին Հուռի Գեբեշյանն է: