
ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: Հիվանդանոցից մեզ փոխանցեցին, որ նա հանկարծամահ է եղել, և նույնիսկ որևէ օգնություն չեն կարողացել ցուցաբերել, քանի որ ամեն ինչ արագ է եղել:
Հավելենք, որ Ժենյա Մկրտումյանը 68 տարեկան էր, ծնվել էր 1948 թվականին: Խաղացել է մի քանի դերերում, սակայն նրան բոլորը ճանաչում են որպես «Կարգին սերիալի» Ջեմմա: