Սոչիում Սև ծովում ռուսական Տու-154-ի վթարից զոհված Ելիզավետա Գլինկան (Դոկտոր Լիզա) երկար տարիներ օգնություն է ցուցաբերել անօթևաններին, փախստականներին, պատերազմում տուժած մարդկանց, գրում է Rusarminfo-ն:
Գլինկայի «Արդարացի օգնություն» բարեգործական հիմնադրամը հայտնի է Լեռնային Ղարաբաղում իր գործունեությամբ:
Դոկտոր Լիզան այցելել է Ղարաբաղ 2009թ., որտեղ մասնակցել է Լեռնային Ղարաբաղից երեխաների սրտի վիրահատության հարցով առաքելությանը: Նա կազմակերպել է հումանիտար օգնության տրամադրման ակցիային: Նրա անունը կապված է 10-ամյա Սերյոժա Ապրեսյանի անվան հետ, ով 2015թ. Դոնբասում պայթյունի արդյունքում վնասվածք ստացավ և կորցրեց տեսողությունը: Դոկտոր Լիզայի շնորհիվ՝ Սերյոժան տեղափոխվեց Մոսկվա, որտեղ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը: