
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով այժմ հանդես է գալիս «Նյու Յորք Սիթիում» կարող է վերադառնալ լոնդոնյան ակումբ:
«Sky Sports»-ը հայտնում է, որ Լեմպարդի տեղափոխությունը կարող է կայանալ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Լեմպարդը «Չելսի»-ի կազմում հանդես է եկել 2001 2014 թվականների ընթացքում: