Գումար վաստակում եմ, բայց ոչ միայն հարսանեկան թեմայով երգերից: Պարտադիր չէ երգես 6/8 ռիթմը, դու կարող ես ճաշակով ներկայանալ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց երգչուհի Սոնա Շահգելդյանը, հավելելով, որ միշտ պետք է ներկայանալ ճաշակով:
«Արդեն տարիներ են անցել, մնում են այդ երգերը: Շատերը սկսեցին կրկնօրինակել հարսանեկան երգերը: Մենք մեղավոր չենք, որ շատ համերգներ չկան», – նշեց նա:
Ամփոփելով 2016 թվականը, Սոնան նշեց, որ բոլոր կորուստները ցավալի են: «Ես ապրիլյան պատերազմի օրերին չէի կարողանում աշխատել, շատ ցավով եմ տանում: Կորուստներ եղել են, եղել է շատ հարազատ մարդ, ով չկա հիմա», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան