Չափերից չեմ կարող անցնել, բայց ամեն ինչ անկեղծ եմ անում. Սոնա Շահգելդյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միշտ մայրս է եղել իմ ոգեշնչման աղբյուրը, որովհետև նա միշտ իմ կողքին է եղել: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց երգչուհի Սոնա Շահգելդյանը:

«Շատ հաճախ բռնկվում եմ, բայց, քանի որ մայրս ինձ շատ է փոխել, ես հիմա շատ բաների այլ կերպ եմ նայում: Կարողանում եմ ինձ փոխել, մայրս մինչև հիմա ինձ ոգեշնչում է», – նշեց նա:

Սոնան նշեց, որ իր հայրենիքը սիրում է և ամեն ինչ սիրում է չափավոր: «Արվեստագետը պետք է լինի անկեղծ: Մեր երգարվեստում կան մարդիկ, որ ինչ ցանկանում, անում են: Ես այդպիսին չեմ», -հավելեց նա:

Մանրամասները`  տեսանյութում

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս