
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, այդ թվում նաև Ղրղզստանը, ստորագրել են միության մաքսային օրենսգիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
2016թ. օգոստոսաի 12-ին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել էին միության մաքսային օրենսգրքի նախագիծը: Փաստաթղթի համաձայն՝ արտաքին սահմաններին մաքսային ձևակերպումները կմիասնականացվեն, իսկ ապրանքների տեղափոխման պայմանները նկատելիորեն կպարզեցվեն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մաքսային օրենսգիրքը հենց այն փաստաթուղթն է, որին սպասել է բիզնեսը: Սարգսյանը հավելել է, որ
այն մշակվել է ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես շրջանակների հետ համատեղ և նրանում հաշվի են առնվել բոլոր դիտողությունները: