
ՌԴ ՊՆ-ին պատկանող Տու-154 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը, որը հայտնաբերվել է ավիաաղետի վայրում, հանվել է ջրից, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների աղբյուրին:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ խոսքը պարամետրական ինքնագրիչի մասին է: «Մոտ ժամանակներս «սև արկղով» ինքնաթիռը Սոչիից Մոսկվա կմեկնի, որտեղ ՊՆ-ի մասնագետները կվերծանեն այն»,-ասել է աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ևս երկու «սև արկղ», որոնք գտնվում են ինքնաթիռի պոչային հատվածում, չեն հայտնաբերվել: