
Իհարկե, ամեն դեպքից հետո նախարարությունն իր քայլերը և անում էր, և անում է, և կշարունակի անել, բայց որպեսզի կանխենք դեպքերը մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով: Սյունիքի ցավալի դեպքից հետո հրահանգեցինք գլխավոր մասնագետին վեց ամսվա ընթացքում զրույցներ ունենալ երկրում գործող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ: 500-ից ավելի մասնագետ անցնելու են թեստավորում, որից հետո գլխավոր մասնագետն իր անձնական երաշխիքը կտա իրենց աշխատանքի համար: Անդրադառնալով վերջին շրջանում ծննդկանների մահվան դեպքերին այս մասին, լրագրողների հետ զրույցում, նշեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: