Տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի 2016 թվականի վերջին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի 2016 թվականի վերջին նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեցին անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու մասին ներկայացված հայտերը:

27 ֆիզիկական անձ ստացավ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա 30 ներդիրով, մեկ իրավաբանական անձի տրվեց մեկ լիցենզիա 9 ներդիրով:

Ուժը կորցրած ճանաչվեց ֆիզիկական անձանց տրված 46 լիցենզիա 49 ներդիրով, և իրավաբանական անձի տրված 2 լիցենզիայի ներդիր:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս