
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարում արտերկրի 40-ից ավելի ավիաընկերությունների հետ, որպեսզի նրանց ներգրավի հայաստանյան շուկա: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այս մասին նշեց ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցի, թե առաջարկով քանի ավիաընկերությունների են դիմել և արդյոք կա արդյունք:
«Դիմել ենք 40-ից ավելի ավիաընկերությունների, հիմնականում Եվրոպայում տեղակայված, ինչպես նաև Ասիայից ու Մերձավոր Արևելքից: Ներկայում արդեն իսկ ունենք պատասխան 3-4 ավիաընկերությունից. նրանք առաջիկայում պլանավորում են ավելի սերտ տեխնիկական քննարկումներ անցկացնել և մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք»,- նշեց Ավետիսյանը:
Մանրամասները` տեսանյութում