Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է. ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:




Լրահոս