Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում` հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ եւ թույլ ձյուն:

Օդի ջերմաստիճանը բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների եւ Երեւանի հունվարի 6-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով:

 «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հունվարի 6-10-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ եւ թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -10-12, իսկ վաղը ցերեկը՝ -7-9 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -5-10,

Կոտայքում՝ գիշերը` -11-16, ցերեկը` -1-6,

Գեղարքունիքում՝ գիշերը` -11-16, ցերեկը` -1-6,

Լոռիում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+9,

Տավուշում՝ գիշերը` -1-5, ցերեկը` +8+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -11-16, ցերեկը` -1-6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -6-9,

Արարատում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8,

Արմավիրում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -11-16, ցերեկը` -1-6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -1-4, ցերեկը`+10+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2-5, ցերեկը` +8+13,

Արցախում՝ գիշերը` -0-4, ցերեկը՝ +10+14:




Լրահոս