ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ֆրանսիայի Ալզաս-Շամպանյը-Արդեն-Լոթարինգիայի շրջանի պրեֆեկտի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 4-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Ալզաս-Շամպանյը-Արդեն-Լոթարինգիայի շրջանի (շրջկենտրոն` Ստրասբուրգ) պրեֆեկտ Ստեֆան Ֆրատաչիի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Ստրասբուրգում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության հետ ընթացող համագործակցությունը:

Պարույր Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց բարեկամ Ֆրանսիայի կողմից Հայաստանին և հայությանը հուզող հարցերի նկատմամբ դրսևորած մշտական ուշադրության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների և համայնքային այլ իրադարձությունների բնականոն ընթացքի ապահովման համար Ֆրանսիայի իրավասու մարմինների կողմից ցուցաբերած օժանդակության առնչությամբ:

Ստեֆան Ֆրատաչին հակիրճ ներկայացրեց նաև շրջանի հայ համայնքի վիճակագրական պատկերը:

Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը և Ֆրանսիայի Ալզաս-Շամպանյը-Արդեն-Լոթարինգիայի շրջանի պրեֆեկտը վերահաստատեցին արդյունավետ և փոխըմբռնման վրա հիմնված համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը:




Լրահոս