Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Դﬕտրի Անատոլիի,
Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Մաղթում եմ հաջողություն և բարօրություն Ձեզ և բարեկամ ռուս ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներին միմյանց կապում է ոչ միայն ավանդապես կառուցված դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, այլ պարզ, անկեղծ մարդկային կապերը:
Վստահ եմ, որ ﬔր համատեղ ջանքերն ուղղված Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների առավել խորացմանը, կտան շոշափելի արդյունքներ՝ համագործակցությանը հաղորդելով նոր լիցք»:




Լրահոս