Սպասվում է ամպամածություն և թույլ ձյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 9-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 9-13-ը օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝

Հունվարի 9-13-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:




Լրահոս