Նորաձևությունն արագ փոփոխվում է և կամակոր է: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն հագուստին, այլև ձեր արտաքին տեսքն ամբողջացնող այլ դետալներին: Ներկայացնում ենք թրենդներ, որոնք նորաձև էին 2016 թվականին, սակայն այս տարի չպետք է հետևել դրանց:
Եթե դեռևս նախորդ տարի հաճախ կարող էիք հանդիպել ոչ բնական հոնքերի, ապա այժմ դա պետք է թողնել անցյալում: Բնական հոնքերն իսկապես նորաձև են, իսկ խիստ հոնքերև երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից:
Այս տարի նորաձև են երկար և խիտ թարթիչները: Այնպես որ ձեզ մոտ միշտ սևաներկ ունեցեք:
Ստվերաներկի առումով ևս փոփոխություններ կան: Այս տարի նորաձև են դրանց վառ գույները:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դեմքի երանգին: Այս տարի նորաձև է դեմքի միատոն երանգը:
Շրթներկի սառը երանգներին այս տարի կփոխարինեն տաք և վառ գույները, որոնք շուրթերին առավել ծավալ կհաղորդեն և կդարձնեն գրավիչ:
Այս տարի նորաձև են մանր խոպոպիկները կամ ալիքները: Դրանք կարող եք ստանալ վարսահարդարիչով կամ վարսափաթաթուկներով:
Վարսերի վառ և տարբեր երանգներին ևս փոխարինելու են գալիս հանգիստ և միատոն գույները:
Եթե վարսերի գույնից հրաժարվելը հեշտ է, ապա այս նորությունը կտխրեցնի շատերին: Դեռ նախորդ տարի նորաձև էր հավաքված, սակայն մի փոքր թափթված վարսերը: Այս տարի հակառակն է. մազերը պետք է ձիգ հավաքված լինեն՝ առանց թափթփված մազերի:
Լուսնաձև մանիկյուրին փախարինելու են գալիս բազմագույն ֆրենչները: