Ինչպես հայտնել ենք Կենտրոնական բանկը որոշել է 2017թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ. դրամից 30 մլրդ․-ի հասցնել։ Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը:
Հավելենք, որ քիչ կապիտալ ունեցող մի շարք բանկեր արդեն իսկ միավորվել են՝ «Պրոկրեդիտը» միացավ «Ինեկոբանկին», ԲՏԱ-ն՝ «Հայէկոնոմին», «Առէկսիմբանկը»՝ «Արդշինբանկին», «Զարգացման հայկական բանկը»՝ «Արարատբանկին»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի հանրապետության ամբողջ բանկային համակարգը միասին Մոսկվայի մի բանկի հավասար կապիտալ ունի. «Մոսկվայի միջին տիպի բանկի, այսինքն՝ 17 բանկը Հայաստանի համար բավական է»:
Ըստ տնտեսագետի՝ փոքր բանկերն ի զորու չեն նպաստելու թե՛ տնտեսության վարկավորմանը, թե՛ խթանմանը:
«Այս առումով խոշորացումը ստեղծում է բանկային համակարգում կայունություն: Դարական կողմերը մեծ են: Բանկերի խոշորացումը տնտեսության զարգազման համար կարևոր նշանակություն ունի»,-եզրափակեց նա:
Լիդա Եղիազարյան