
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի փողոցներից մեկը վերանված է ներկայիս գյուղապետի անունով: Նոր Գեղի ներկայիս գյուղապետը Ֆրոնտիկ Թևոսյանն է, ում խոսքով, գյուղացիներն իրեն այսպես 72-ամյակի նվեր են արել:
Սակայն պարզվում է, որ սա Թևոսյանի ծննդյան կապակցությամբ գյուղացիների կողմից մատուցված միակ անակնկալը չէ: Դեռևս 12 տարի առաջ` գյուղապետի 60-ամյակի կապակցությամբ, նրա անունով է անվանակոչեվել նաև երաժշտական դպրոցը: Հետաքրքիր է սակայն, որ առաջին դեպքը չէ, երբ այս գյուղում հաստատությունները վերանվանվում են բնակիչների անունով:
Երևանի ավագանու «Բարեւ Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ անդրադառնալով գյուղի որոշմանը, այն անբարոյական է անվանել: «Անվանակոչել կարող էիք միայն մահից 10 տարի անց, այդպես է պահանջում որոշումը: Բացի որոշումից, որը նույնպես շատ խնդրահարույց է, գյուղի ավագանու որոշումն անբարոյական է»: