Առավել աննախադեպը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթի կիրառումն էր Նիկոլայ Բորդյուժայի կողմից: Տեսնենք, թե դրանից հետո ինչ տեղի կունենա: ArmLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, նշելով, որ Ռուսաստանը լրջորեն զբաղված է տարածաշրջանային խնդիրներով:
«Ռուսական շահերի առկայությունն այս հակամարտության համատեքստում ևս անժխտելի է: Այլ խնդիր է, թե ռուսական կողմն ինչ միջոցներով է աշխատում Բաքվի, Ստեփանակերտի և Երևանի հետ», – նշեց նա:
Մելիքյանի խոսքով, Բորդյուժայի կողմից ասված խոսքն անդամ պետություններին որևէ բանի չի պարտադրում: «Հարցեր լուծողը քարտուղարը չէ, այլ պետությունների ղեկավարները: Բոլոր դեպքերում առաջնայինն այն է, թե ով ինչ է անում: Համենայնդեպս հայկական կողմերը դեռ ոչինչ չեն անում», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան