ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ուշացումով մեկնաբանել են տարեվերջին ադրբեջանական դիվերսիայի փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված 2016թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հարձակման փորձի մեջ, որը հանգեցրեց զոհերի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են պահել ադրբեջանցի զինծառայողի դին, որը սպանվեց մարտերի ընթացքում: Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են կողմերի պարտավորություններին, որոնք ուժ չկիրառելու պատասխանատվություն են կրում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին հետևել համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Համանախագահները նաև կոչ են անում վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին: Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցավակցություն են հայտնել հայ և ադրբեջանցի զոհված զինծառայողների ընտանիքներին:




Լրահոս