Մառա Բաղդասարյանի եղբայրները փորձել են փախցնել նրան կալանքի վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի եղբայրները փորձել են փախցնել նրան կալանքի վայրից, հայտնում է Life.ru-ն:

Կալանքի վայրում հավաքվել են նրա ընկերները, նրանցից մեկը ներկայացել է կալանավորվածի եղբայր: Երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել տուգանքի վճարման մասին անդորրագիրը, սակայն դրանց թվում անհրաժեշտ թուղթը չի եղել:

Ոստիկանները շարունակել են ձևակերպել նյութերը: Հասկանալով, որ այդպես նրան բաց չեն թողնի, Մառան նստել է Mercedes-ը և փորձել փախչել, սակայն ոստիկանները վերադարձրել են նրան:

Այժմ նրա հանդեպ ադմինիստրատիվ հետաքննություն է սկսվել:




Լրահոս