Շերն ու այլ հայտնիներ հանդես կգան Թրամփի դեմ բողոքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի երգչուհիներ Շերն ու Քեթի Փերրին, դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, ինչպես նաև այլ հայտնիներ կմասնակցեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի երթին, փոխանցում է Washington Examiner-ը:

Բողոքի ակցիան կկայանա Վաշինգտոնում հունվարի 21-ին՝ Թրամփի երդմնակալությունից մեկ օր անց: Այն կկրի խաղաղ բնույթ, գրում է պարբերականը:

Նշվում է, որ այդ ակցիային միացել են նաև Էմի Շումերը, Ջուլիան Մուրը, Ֆրենսիս Մաքդորմենդը: Նման ավելի քան 150 միջոցառում կանցկացվի ԱՄՆ-ի այլ նահանգներում:




Լրահոս