Գագիկ Ծառուկյանը հապաղո՞ւմ է . ինչո՞ւ է ուշանում նրա վերադարձի մասին հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարգելի, սիրելի քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մարզերի պատասխանատուներ, ես ասում եմ՝ շատ շոյված եմ, զգացված եմ վստահության հավատի համար: Ամենակարեւորը ես ձեզ նորից եմ ուզում ասել՝ այս ժամանակահատվածում, տնտեսական, քաղաքական, ներքին, արտաքին, ոչ մի հայրենասեր մարդ չի կարող ձեռքերը ծալած նստել: Ամեն մի հայ պարտավոր է մասնակից լինել, ձեռք մեկնելու, միասնական հարցը կարգավորվի: Ասեցի՝ մոտ օրերս, լիարժեք, մասնակցությունը լինելու է, ինչ մասշտաբով, ինչ կտրվածքով… մոտ օրերս ես հայտարարություն կանեմ, բոլոր պատասխանատուները տեղյակ կլինեն, ժողովրդին տեղյակ կպահենք, համապատասխանաբար, ամեն մեկս էլ պետք է իր մասնակցությունն ունենա», – դեռևս դեկտեմբերի 3-ին իր տան մոտ հավաքված քաղաքացիներին դիմելով հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ ԲՀԿ քաղխորհուրդը հրապարակել էր Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու խնդրանքը, որը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընթերցեց նաեւ Ծառուկյանի առանձնատան մոտ: Այս հայտարարությունից անցել է ուղիղ 38 օր, սակայն ԲՀԿ նախկին առաջնորդը, ըստ էության, չի շտապում որևէ հայտարարությամբ հանդես գալ:

«Մոտ օրերս» ժամանակահատվածը դժվար թե ընդգրկեր 38 օր: ArmLur.am-ը փորձեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե երբ է ի վերջո Ծառուկյանը պատրաստվում կատարել իր իսկ կողմից նշած հայտարարությունը: Ի պատասխան մեր հարցմանը` Տոնոյանը նշեց.«Պարոն Ծառուկյանը ասել է, որ հանդես կգա հայտարարությամբ, բայց թե երբ, կոնկրետ ժամանակահատված չեմ կարող նշել»:




Լրահոս