Առաջիկա օրերին առանց տեղումների եղանակ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Հունվարի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ին կնվազի 3-5 աստիճանով (բացառությամբ Արարատյան դաշտի), այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում`

Հունվարի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան` մառախուղ:

Երևանի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           12.6 0C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              -24.8 0C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           -3.5 0C




Լրահոս