Այսօր աշխարհում նշվում է «Շնորհակալության» միջազգային օրը: Մարդիկ շնորհակալական խոսքեր են ասում իրենց հարազատներին, մտերիմներին, ընկերներին։
Շնորհակալական խոսքը կարող է կախարդական ազդեցություն ունենալ: Մարդիկ կարող են խոսքով ուրախություն պարգևել իրար, ցուցադրել իրենց ուշադրությունը, փոխանցել դրական զգացողությունները, այսինքն այն ամենը, առանց որի մեր կյանքը տաղտուկ ու մռայլ կդառնար:
Հոգեբանները վստահ են, որ շնորհակալական խոսքերը նման են «բանավոր շոյանքի», որոնք ունակ են հանգստացնել և տաքացնել իրենց ջերմությամբ: Կարևորը որպեսզի շնորհակալական խոսքերը ասվեն ի սրտե: