ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանն հացադուլի մեջ է:
ArmLur.am-ին Արմեն Տեր-Սահակյանի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը հայտնեց, որ հայրը դադարեցրել է հացադուլը` առողջական խնդիրների պատճառով. «Ատամներն ու ստամոքսն էին խնդիրը»:
Նրա խոսքով՝ հայրը երկու-երեք օրվա ընթացքում կրկին կանցնի հացադուլի. «Նախագահից էլ ներում է խնդրել, արդեն ուղարկել է դիմումը:Հույս ունենք, որ նախագահը ներումը կբավարարի»:
Նրա հավելմամբ՝ դատական նիստ կկայանա հունվարի 16-ին. «Տեսնենք ինչ կլինի»:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանն իր պատիժը շարունակում է կրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Լիդա Եղիազարյան