Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ալեյշ Վիդալը կարող է վերադառնալ «Սեվիլյա»: Անդալուզյան ակումբը ցանկանում է վարձակալել նրան:
Նա արդեն հանդես է եկել այդ ակումբի կազմում 2014-2015 թվականներին, որից հետո էլ տեղափոխվել է «Բարսելոնա»: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատրաստ է բաց թողնել Վիդալին, քանի որ վերջինս չի մտնում իր ծրագրերի մոտ: