Եթե չհամապատասխանեն փաստաթղթերը, ապա ես ՀՀԿ ցուցակում չեմ լինի. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց իր գործունեության 100 օրը: Նախ ասուլիսի սկզբում Կարապետյանը նշեց, որ ասուլիսին պատրաստվել են շատ լուրջ և հաշտվետվությունների միջոցով ներկայացրել 100 օրվա աշխատանքը:

«Ներկայացրել ենք այն պրոբլեմները, որը կա գերատեսչության առջև և տեսլական, թե ինչ ենք ցանկանում անել և ինչ է արվել այս 100 օրվա ընթացքում», – նշեց նա:
Վարչապետն ընդգծեց մաքսիմալ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, որպեսզի հասարակության բոլոր շերտերի հետ հնարավոր լինի հետադարձ կապ ապահովել: Ասուլիսի ընթացքում նա հակիրճ ներկայացրեց այս օրերի աշխատանքը և այն տեսլականը, որն առկա է հետագա գործունեության համար, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:

Լրագրողների այն հարցին` նախընտրական քարոզչության ժամանակ ինչպես է համոզելու քաղաքացիներին, վարչապետը նշեց, թե իր աշխատանքով է քարոզելու: Մեկ այլ հարցին` ի վերջո ինչպես են լուծելու վերջին հինգ տարիներին ՀՀ-ում մշտական բնակության հարցը, նա նշեց. «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս, եթե չհամապատասխանեն փաստաթղթերը, ապա ես ցուցակում չեմ լինի», – նշեց նա:




Լրահոս