
Անգլիական «Վեսթ Հեմ»-ը պատրաստ է բանակցություններ սկսել թիմի կիսապաշտպան Դիմիտրի Պայեի տեղափոխության շուրջ:
Պայեն նախնական համաձայնության էր հասել Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ, իսկ թիմի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը նշել էր, որ Պայեն չի ցանկանում ելույթները շարունակել լոնդոնյան թիմի կազմում: Նշվում է, որ անգլիական ակումբը չի ցանկանում պահել Պայեին թիմում, սակայն պատրաստ է վաճառել վերջինիս տրանսֆերային իրավունքները ոչ պակաս, քան 45 միլիոն եվրոյի դիմաց: