
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը երեկ երեկոյան դադարեցրել է այն։ Հիշեցնենք, որ վերջինս դեկտեմբերի 15-ից գտնվում էր անժամկետ հացադուլի մփջ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Ներսես Պողոսյանի մայրը` տիկին Սաթենիկը:
Վերջինս նշեց, թե որդուն երեկ է տեսակցել և հորդորել է դադարեցնել հաղադուլը: Տիկին Սաթենիկը նշեց, թե երկար ժամանակով չի եղել որդու մոտ, քանի որ վերջինս այդքան երկար հացադուլի մեջ գտնվելուց հետո թույլ և գունատ էր: Նա որդու մոտից դուրս է եկել 16:30, ապա 18-ի սահմաններում տեղեկացել, որ որդին արդեն դադարեցրել է հացադուլը: