Հրդեհ՝ Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում. հայտնաբերվել է դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.11-ին:

Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն փայտե տնակ: Ներսում փրկարարները հայտնաբերել են 77-ամյա Լ. Հ.-ի դին:




Լրահոս