18.01.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • ՄԻՊ Արման Թաթոյանը կամփոփի Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից  հետո ՄԻՊ-ի կատարած փաստահավաք աշխատանքների արդյունքները

Հունվարի 18 ին, ժ 11:30 ին , Մարդու իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը կամփոփի անցած տարվա դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից  հետո ՄԻՊ ի կատարած փաստահավաք աշխատանքների արդյունքները:

 

  • Տեղի կունենա Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 18-ին ժամը 12:00 Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը կներկայացնի մասնավորապես, շինբարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը:

  • Տեղի կունենա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 18-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ ներքաղաքական-նախընտրական իրողությունների և հանրային սպասումների վերաբերյալ:

  • «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսներ տեղի կունենան

1.Դինքի սպանության 10-րդ տարելիցը. Հանցագործության բացահայտման զարգացումները 10 տարի անց և օրերս սպանության գործով վերսկսված հերթական դատական նիստերը.
2.Թուրքիան սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ. Երկրի կառավարման համակարգի փոփոխության հետևանքները ներքին և արտաքին հարաբերություններում (մասնավորապես՝ հայ – թուրքական. ռուս – թուրքական) և հնարավոր հետագա քաղաքական զարգացումները. Անկարայի դիրքորոշումը Աստանայի բանակցություններին սիրիական քրդերի մասնակցության վերաբերյալ.
3. Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ, որում պահանջում են զրկել նրան ոչ միայն պատգամավորի մանդատից, այլև Թուրքիայի քաղաքացիությունից։

Բանախոսն է Սարգիս Հացպանյանը – տարածաշրջանային հարցերով փորձագետ

  • Տեղի կունենա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների պատասխանատուների մասնակցությամբ մամուլի ասուլիս

Հունվարի 18-ին՝ ժամը 13.00-ին, «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների պատասխանատուների մասնակցությամբ։

Թեման` «Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչումը 1920 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից»:

Բանախոսներ՝

Արմենակ Աբրահամյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ, (Skype-ով),
Տիգրան Փաշաբեզյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ,
Գառնիկ Սարգիսեան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարար

  • Տեղի կունենա ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ասուլիսը

Ժամը 13:00-ին  Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԹԵՄԱ՝ նախընտրական բանակցությունների և ԱԻՄ հնարավոր դիրքորոշման մասին:




Լրահոս