Աշխարհահռչակ հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցցանցի իր էջում իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին.
«Այս հատուկ օրը, երբ նշվում է Մարտին Լյութեր Քինգի օրն ու այն ամենն, ինչի համար նա պայքարում էր, Էրդողանի կառավարությունը դուրս է հանում պատգամավորին ցեղասպանություն բառը հիշատակելու համար: Գարո Փայլանն իրական հերոս է, քանի որ հեշտ է ճշմարտությունն ասել մի հասարակությունում, որտեղ չկան հետցնցումներ, սակայն ավելի վտանգավոր է խոսել մի հասարակությունում, որտեղ շատ են այդ հետցնցումները: Ես պատիվ եմ ունեցել հանդիպել նրա հետ անցած տարի: Մենք քեզ հետ ենք, Գարո»,-գրել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ ցեղասպանություն բառն օգտագործելու համար Գարո Փայլանի դեմ դատական հայց էր ներկայացվել: