Կարեն Ավագյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը՝ առաջարկելով չհիշել նախկին բանավեճերը:

Նրա հայտարարությունում ասվում է.

«ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, նշել է. «Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ մեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի մասով ասեմ հետեւյալը. իհարկե եւ՛ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, եւ՛ արդեն իսկ հայտարարություններ տարածած մյուսների մտադրությունները՝ մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, դրական են ընտրական գործընթացի տեսանկյունից։ Սա փաստ է։

Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերն ու զարգացումները։ Մտել ենք լրջագույն քաղաքական գործընթաց, հիմա արդեն մրցելու ենք մեր գաղափարներով, ապագայի մեր ծրագրերով ու արդյունավետ գործելու հնարավորություններով։ Սկսվում են քաղաքական գործընթացներ, որոնք կընթանան քաղաքական տրամաբանությամբ։ Մենք հիմա զբաղված ենք այդ աշխատանքով»:

 




Լրահոս