
Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը որոշում է կայացրել ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտել կարիերան: «Sky Sports»-ը հայտնում է, որ գերմանացի պաշտպանը կարիերան ավարտելուց հետո կզբաղեցնի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը:
Հավելենք, որ Լամի գործող պայմանագիրը «Բավարիա»-ի հետ նախատեսված է մինչև 2018 թվականը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու է «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն: