Իսպանիայում ռուս ծրագրավորող է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի իրավապահ մարմինները Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ինտերպոլի հարցումով ձերբակալել են ռուս ծրագրավորող Ստանիսլավ Լիսովին, փոխանցում է RT-ն:

Ձերբակալվածի կնոջ խոսքով՝ Լիսովն աշխատում է Տագանրոգում. զույգը Իսպանիա է  մեկնել հանգստի նպատակով:

«Մեզ բերման ենթարկեցին Բարսելոնայի օդանավակայանում: Մեզ մոտեցան ոստիկանները և ասացին, որ ձերբակալում են ամուսնուս և սկսեցին ստուգել հեռախոսը, նոութբուքը»,- ասել է ձերբակալվածի կինը:

Իսպանիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ինտերպոլի հարցումով:

Հաղորդվում է, որ ռուսական կողմը հարցում է ուղարկել Իսպանիայի համապատասխան մարմիններին՝ խնդրանքով հայտնել ձերբակալության պատճառների մասին:




Լրահոս