Դավիթ Հարությունյանը դժհոգեց, Կարեն Կարապետյանը զգուշացրեց. «ծույլ» նախարարները համապատասխան վերաբերմունքի կարժանանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ նախարարությունները հաճախ կառավարությանը ներկայացվող նախագծերը բերում են վերջին պահին, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում: Նա հորդորեց պահել ժամկետները: Այս հորդորին միացավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Բոլոր ոլորտների գերատեսչությունների ղեկավարներին ու նախարարներին խնդրանք՝ հսկողություն սահմանել, որովհետև մենք շատ դեպքերում ունենում ենք հանձնարարականների կատարման ուշացում կամ ոչ որակյալ, ոչ ֆունկցիոնալ կատարում: Նյութերը կառավարության նիստ ներկայացնելու բազմաթիվ օրինակներ ունենք, բայց բերում ենք 10-15 րոպե առաջ այն պարագայում, որ այնտեղ որևէ արտառոց պայման չի փոխվել»,- ասաց Կարապետյանը:

Նա նախարարներին զգուշացրեց, որ եթե կառավարության նիստ բերվող նյութերը ուշ ներկայացնելը լինի աշխատանքի բացթողում, իրենք համապատասխան վերաբերմունք են ցույց տալու:




Լրահոս