«Միգուցե, իրեն հրավիրել են, ինքը չի էլ իմացել». ինչպես է Սերժ Սարգսյանը հայտնվել Դեդ Հասանի հետ նույն խնջույքին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 14-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է 1993 թվականին ՀՀ Պաշտպանության այդ օրերի նախարար Սերժ Սարգսյանը օրենքով գողերի և քրեական հեղինակություննների հետ խնջույքի մասնակցում:

Ի՞նչ են մտածում այդ օրերի իշխանությունները: Արդյո՞ք նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն իմացել են Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այդօրինակ շփումների մասին եւ ի՞նչ մեկնաբանություն ունեն այդ առիթով: ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի հետ:

– Միգուցե, իրեն հրավիրել են, ինքը չի էլ իմացել, թե ովքեր են այնտեղ եղել: Ես չեմ կարող ասել: Ես չգիտեմ` ով է իրեն հրավիրել,- պատասխանեց ՀՀ Ազգային անվտանգության նախկին փոխնախարարը:

– Որպես նախկին փոխնախարար` կարո՞ղ եք ասել, թե ինչպե՞ս եք վերաբերվում ուժային կառույցի ղեկավարի եւ քրեական տարրերի հետ շփումներին:

– Իմ աշխատած ժամանակ նա նման մարդկանց հետ չի շփվել:

Ստորև ներկայացնում ենք 1993 թվականին կայացած խնջույքի տեսանյութը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս