Սյունիքի մարզպետը «խուճապահար» սկսել է «լիսկայազերծ» անել մարզպետարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը շարունակում է մարզպետարանում կադրային փոփոխություններ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 30-ին, մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնից Մհեր Հայրյանին ազատելու մասին կարգադրություն է ստորագրել: Ըստ այդմ, Հայրյանը հունվարի 9-ից ազատվել է պաշտոնից:

Թեեւ կարգադրության մեջ նշված է, որ մարզպետը Հայրյանին պաշտոնից ազատել է՝ հաշվի առնելով վերջինիս անձնական դիմումը, այնուամենայնիվ հայտնի է, որ մարզպետը աստիճանաբար ազատվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վ. Հակոբյանը նախընտրական այս շրջանում «խուճապահար» սկսել է «լիսկայազերծ» անել մարզպետարանը՝ աշխատանքից ազատելով խորհրդական Միշա Հովհաննիսյանին, օգնականներ Զարզանդ Նիկողոսյանին, Վիկա Դավթյանին, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին




Լրահոս