Ռոբերտ Քոչարյանի որդին և 6-րդ վարչությունը. «Stefano Ricci»-ն մանր բիզնեսի հաշվին իր շահերն է պաշտպանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին պատկանող հայաստանյան բրենդային ընկերությունը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն: Մեզ հասած տեղեկություններով` խնդիրը կապված է «Stefano Ricci»-ի բրենդային ապրանքի իրացման հետ:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին ահազանգել «Տաշիր» առեւտրի կենտրոնի մի քանի վաճառողներ եւ հայտնել, որ օրերս ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը մուտք է գործել առեւտրի կենտրոնում գտնվող մի քանի սրահներ եւ առգրավել «Stefano Ricci»-ի բրենդային ապրանքատեսակի բոլոր իրերը: Ստեղծված իրավիճակի շուրջ մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց առեւտրի կենտրոն, որտեղ սրահների աշխատակիցները վախեցած հայացքներով պատմեցին, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները անսպասելի եկել եւ ասել, որ վերոնշյալ բրենդի ապրանքները ներկայացնեն իրենց:

Վերջիններիս խոսքով՝ իրենք ներկայացրել են, թե «Stefano Ricci»-ի բրենդային ապրանքատեսակի ինչ ապրանքներ ունեն, որից հետո իրավապահները առգրավել են դրանք: Վաճառողները հայտնեցին, որ իրենց համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե իրավապահները ուր են տանում իրենց ապրանքները:

Մեր հրապարակմանն արձագանքել էր գործադիր տնօրեն  Հ . Մելքումյանը և հետևյալ պարզաբանումը ներկայացրել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս