ՀՎԿ-ն փոխել է իր աշխատաոճը. կուսակցությունը սկսել է ոչ թե մուրաբաներ, այլ ալկոհոլային խմիչք և բնական հյութեր բաժանել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` նախկին ՕԵԿ-ը, փոխել է իր աշխատաոճը. կուսակցությունը սկսել է ոչ թե մուրաբաներ բաժանել, այլ ալկոհոլային խմիչք, բնական հյութեր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՎԿ-ն իր մարզային կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է ալկոհոլային խմիչք՝ ռոմ եւ բնական հյութեր: Բնականաբար, դրանք բոլորն էլ եղել են Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության արտադրանքը: Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշ մարզերում իր կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է մեկ պարկ ալյուր եւ ձեթ:




Լրահոս