
Լիսաբոնի «Սպորտինգ»-ի և Կոստա Ռիկայի հավաքականի հարձակվող Բրայան Ռուիզը ճանաչվել է CONCACAF-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Կազմակերպության կայքը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է արժանանում այս մրցանակին: Երկրորդ տեղը գրավել է Մեքսիկայի հավաքականի եւ «Պաչուկա»-ի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն, իսկ Մադրիդի «Ռեալ»-ի ու Կոստա Ռիկայի հավաքականի դարպասպաահ Կեյլոր Նավասը եզրափակել է լավագույն եռյակը: