
Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը նախաձեռնել է Ախթալան հռչակել խորովածի համաշխարհային մայրաքաղաք: Այս մասին քաղաքապետն անձամբ հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Լոռի այցի ժամանակ:
Բացի խորովածի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուց, ըստ քաղաքապետի՝ բազմաթիվ այլ հետաքրքիր նախագծեր կան, որոնք կյանքի կոչելու համար Խաչիկյանը վարչապետից խնդրել է համապատասխան հանձնարարական՝ աջակցելու և նպատակները կյանքի կոչելու համար:
Կարեն Կարապետյանի կողմից Ախթալայի քաղաքապետի բոլոր առաջարկությունները հավանության են արժանացել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Էդվարդ Արզումանյան
Լոռի