Հարց քաղաքացիներից` եթե ԴԱՀԿ-ն կալանքի տակ է դրել քաղաքացու մեքենան ՃՈ-ն կարո՞ղ է այն տեղափոխել տուգանային հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես պետությանը ունեմ պարտք (վարկ), եւ ԴԱՀԿ-ն կալանքի տակ է դրել իմ սեփական գույքը (մեքենան): Խնդրում եմ ասեք՝ նման դեպքում ճանապարհային ոստիկանությունը կարո՞ղ է իմ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ: Սահմանադրության ո՞ր կետի համաձայն է նման գործունեություն ծավալվում: Ի՞նչ հիմքով է ՃՈ-ն իմ մեքենան արգելանքի տակ գտնվելու ժամանակ տեղափոխում տուգանային հրապարակ: Ուզում եմ իմանալ՝ կա՞ նման օրենք:

Հակոբ Մինասյան (34 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն՝ պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը՝ սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով: Արդյունքում պարտապանին պատկանող տրասպորտային միջոցը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից հայտնաբերվելու դեպքում վերջինս իրավունք ունի այդ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկել՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18, 18.1-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բերման ենթարկված տրանսպորտային միջոցի՝ վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) հանձնումը կատարվում է տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման ծախսերն ամբողջությամբ վճարելուց հետո:

 




Լրահոս