Կանադայում մահացել է Հայոց ցեղասպանության 107-ամյա վկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին Կանադայում մահացել է Հայոց ցեղասպանության 107-ամյա վկա Քնար Բոհջելյան-Յեմինիջյանը, փոխանցում է Rusarminfo-ն:

Նա ծնվել է 1909թ. Կայսերիում, որտեղ 1915թ. սկսվել են հայերի զանգվածային ջարդերը: Բոհջելյանների ողջ ընտանիքին հաջողվել է փրկվել, փրկվելու համար նրանք ստիպված են եղել թուրքական անուն և ազգանուն վերցնել, ինչպես նաև իսլամ ընդունել:

Բոհջելյանները մնացել են Թուրքիայում մինչև 1928թ., որից հետո նրանց հաջողվել է Հունաստան մեկնել, որտեղից՝ Եգիպտոս, որտեղ ընտանիքն ապրել է ավելի քան 40 տարի: 1971թ. նրանք տեղափոխվել են Կանադա:

Քնար Բոհջելյանը բազմիցս հայտարարել է, որ իր ընտանիքը կյանքով պարտական է իր տատիկին, ով համոզել է նրանց փրկվելու համար փոխել անուններն ու հավատքը: Այժմ Կանադայում են բնակվում Քնար Բոհջելյանի երկու երեխաները, երեք թոռներն ու 3 ծոռները:




Լրահոս